2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

«ԲՈԼՇԵՎԻԿ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐՆ ԵՆ ԱՅԴ ՍՏՈՐ ՍՈՒՏԸ ՏԱՐԱԾԵԼ, ԹԵ ԻԲՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՊԱՍՏԵՑ ՀԱՅՈՑ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ»

«ԲՈԼՇԵՎԻԿ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐՆ ԵՆ ԱՅԴ ՍՏՈՐ ՍՈՒՏԸ ՏԱՐԱԾԵԼ, ԹԵ ԻԲՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՊԱՍՏԵՑ ՀԱՅՈՑ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ»
10.12.2010 | 00:00

Հրապարակախոս-երգիծաբան ՌԱԶՄԻԿ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ երկար տարիներ աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթում: Եղել է Հրաչյա Աճառյանի ուսանողը: Դասավանդել է մարդաբանություն, հայոց լեզու, հայոց պատմություն, ընդհանուր լեզվաբանություն և հնդեվրոպական լեզվաբանություն: Իր գործունեության ընթացքում հաճախ է անդրադարձել ցեղասպանության խնդրին: Մի շարք լեզվաբանական աշխատությունների, գրքերի հեղինակ է:
-Խորհրդային տարիներին ի՞նչն էր հետաքրքիր դարձնում մամուլը չկային ինտրիգներ, սկանդալներ, քաղաքական սուր դիտարկումներ, բայց մարդիկ հաճույքով և պարբերաբար կարդում էին, բաժանորդագրվում: Ի՞նչ կար այն տարիներին, որ չկա այսօր:
-Մամուլն առաջին հերթին ներկայացնում էր կյանքը: Ամեն տեսակետից կյանքի արտացոլումն էր: Հիմա հազիվ է երևում իրականությունը: Շատ էի երգիծանքը, քննադատությունը:
-Տպագրության է պատրաստվում Ձեր «Հայոց ցեղասպանները» գիրքը: Ինչի՞ մասին է այն:
-Բողոք է առ Եվրոպա` Բեռլինի կոնգրեսից մինչև Եվրախորհուրդ: Այսօր էլ եվրոպական երկրներն իրենց վերաբերմունքը չեն փոխել եղեռնի ճանաչման վերաբերյալ: Գերմանիան չի պահանջի, որովհետև անմիջական մասնակից է եղել, Անգլիան` նույնը, Անգլիայի խարդախության վերաբերյալ շատ փաստարկներ եմ բերել իմ գրքում: «Հայոց ցեղասպանները» մեծ չափով վերաբերում է նաև Ռուսաստանին: Եղեռնի մեղավորը նաև Ռուսաստանն է: Լենինը հայ ժողովրդի մեծ ցեղասպաններից մեկն է, Քեմալից էլ վատ:
-Իսկ ի՞նչ պիտի անեինք մենք, որ չարեցինք, կա կարծիք, որ մենք նույնպես ունենք մեղքի մեր բաժինը:
-Դա բոլշևիկյան սուտ է: Բոլշևիկ պատմաբաններն են այդ ստոր սուտը երևան հանել, հոդվածներ, գրքեր գրել, թե իբր ցեղասպանությանը նպաստեց հայոց ազատագրական շարժումը` ֆիդայիների գործունեությունը: Գիտնական լինելով` չէին հասկանում կամ չէին ուզում հասկանալ, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական որոշումն ավելի շուտ էր կայացվել, մինչ Բեռլինի կոնգրեսը: Նանսենը պատահական չի ասել. «Վայ հայերին, որ նրանք երբևիցե ներքաշվել են եվրոպական քաղաքականության մեջ: Շատ ավելի լավ կլիներ նրանց համար, եթե Հայաստանի անունը երբևէ չարտասաներ եվրոպական որևէ դիվանագետ»:
-Իսկ ի՞նչ կարող ենք անել այսօր, նորից լինելու է այն, ինչ ուզում է աշխա՞րհը:
-Այդպես է դուրս գալիս, աշխարհը չի պաշտպանի մեզ, բոլորն իրենց ներքին շահերն ունեն:
-Այսօրվա Թուրքիան նույնն է, ինչ երե՞կ էր:
-Նույնն է, ոչ մի փոփոխություն չկա:
-Ցեղասպանության մասին բազմաթիվ գրքեր կան, ինչո՞վ է տարբերվում Ձեր գիրքը, ի՞նչ նոր բան կարող է ասել ընթերցողին:
-ՈՒսումնասիրել եմ հարյուրավոր աղբյուրներ: Բազմաթիվ փաստեր կան գրքում, որոնք աշխարհին հայտնի չեն: Նորությունները շատ են: Ներկայացման ձևն է նաև ուրիշ: Գիտական լինելուց զատ հրապարակախոսական է:
-Ի՞նչ կասեք խորհրդային ժամանակների Հայաստանի մասին: Ամեն դեպքում, այն տարիներին մեր երկիրը որոշակի ծաղկում ապրեց:
-Խորհրդային Միությունը երբեք լավը չի եղել:
-Այսօր անկա՞խ ենք, վերե՞լք ենք ապրում:
-Ժողովուրդը մի քիչ շունչ ունի, շունչ է առնում: Դոն Քիշոտը Սանչոյին ասում է. «Ազատությունը, Սանչո, աշխարհի ամենամեծ բարիքն է, որի համար մարդ պետք է կյանքն էլ զոհի»: Այն ժամանակ ազատ չէիր կարող խոսել: Ես էլ եմ ձերբակալվել իմ ելույթների համար: Ինչպե՞ս կարող եմ իմ գաղափարները փոխել, երբ 400 հազար քառակուսի կիլոմետր հայրենիքը վաճառեցին և հրճվում են հորթային հրճվանքով, որ 30 հազար քառակուսի կիլոմետր հող ունեն:
-Բնականաբար, մամուլն ազատ չէր: «Խորհրդային Հայաստանը» մեր հանրապետության գլխավոր թերթն էր, երբ քննադատական բնույթի ֆելիետոններ էիք գրում, նկատողություն չէի՞ք ստանում:
-Զարոբյանի, Քոչինյանի օրոք զգալի ազատություն կար, երբեք մամուլի նկատմամբ բռնություն չի եղել: Հետո ինչպես երկիրը նահանջ ապրեց, այդպես էլ մամուլը: Դարձավ դատարկ թուղթ:
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 4898

Մեկնաբանություններ